Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը oգոստոսի 7-8-ին այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում