Ինդոնեզիան և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտում մասին համաձայնագիր կստորագրեն
1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի իշխանությունները և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դեկտեմբերին Ռուսաստանում կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Jakarta Globe պարբերականը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Սուգիոնոյին։
«Այս համաձայնագիրը կբացի տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ», - Ջակարտայում իր բելառուս գործընկեր Մաքսիմ Ռիժենկովի հետ հանդիպումից հետո ասել է Ինդոնեզիայի ԱԳ նախարարը։
Կարդացեք հոդվածը` Español