Ադրբեջան

Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակել է Սյունիքում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակել է Սյունիքում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 4-ին ժամը 13:10-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում