Քաղաքականություն

Զելենսկին հայտնել է՝ առաջին լավ հեռախոսազրույցն է ունեցել Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրված Կարոլ Նավրոցկիի հետ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է՝ առաջին լավ հեռախոսազրույցն է ունեցել Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրված Կարոլ Նավրոցկիի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր առաջին լավ հեռախոսազրույցն է ունեցել Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրված Կարոլ Նավրոցկիի հետ, որը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այս մասին տեղեկացրել է «Տելեգրամ»–ի իր ալիքում: 

Զելենսկին շնորհավորել է Լեհաստանի իր գործընկերոջը՝ հունիսի 1–ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Մենք ակնկալում ենք, որ Լեհաստանը կշարունակի մնալ մեր հուսալի գործընկերն ու դաշնակիցը: Մենք գնահատում ենք լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանի ցուցաբերած ռազմական, քաղաքական և մարդասիրական աջակցությունը», - գրել է Զելենսկին՝ ընդգծելով Լեհաստանի կողմից շարունակական աջակցության կարևորությունը:

Զելենսկին և Նավրոցկին պայմանավորվել են փոխայցեր կատարել՝ քննարկելու համար երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում