Հայաստան

Կառավարության որոշմամբ՝ համալրվել է հիմնանորոգվող կամ վերակառուցվող մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը

1 րոպեի ընթերցում

Կառավարության որոշմամբ՝ համալրվել է հիմնանորոգվող կամ վերակառուցվող մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը

Կառավարությունը համալրել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարությունը որոշումը հրապարակել է հուլիսի 31-ի նիստի ընթացքում: 

Որոշմամբ   առաջարկվում է գործող կարգում լրացումներ կատարել 400-րդ կետից հետո լրացնել նոր 401-490 կետերով: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հստակեցվում է ցանկում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական միջամտության անհրաժեշտությունը՝ հիմնվելով իրականացվող պարբերական ուսումնասիրությունների վրա: Ինչպես նաև ցանկը համալրվում է նոր հաստատություններով՝ նպաստելով նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը: 

Արդյունքում՝ բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում