Հայաստանում առաջիկայում կգործի կոնյակի իզոտոպային հետազոտության լաբորատորիա

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա օգոստոսից Հայաստանը կունենա իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հուլիսի 31-ի նիստում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներին։

Նախարարի գնահատմամբ՝ լաբորատորիայի կարողությունները դեռ շատ համեստ են լինելու՝ 3-4 նմուշ օրական։  

«Այս 34 տարվա մեջ մենք այս հարցը չէինք լուծել։ Այդ լաբորատորիան այժմ ունենք և կարողանալու ենք կոնյակի 3 հիմնական իզոտոպերը, որոնք ցույց են տալիս, որ դա խաղողի սպիրտից է արտադրված,ստուգել»,-ասաց Պապոյանը։

Նա կարևորեց լաբորատորիայի ստեղծումն ու դրա միջազգային հավատարմագրումը, որպեսզի լաբորատորիայի տված թուղթն այլ երկրներում նույնպես անցնի։ «Հետո պետք է հասկանանք, որ այդ պրոցեսը իրապես կարողանում ենք կառավարել, որովհետև եթե այդպես չենք կարողանում անել, բնականաբար, կառավարումը մեր ձեռքից բաց ենք թողնելու»,-ասաց նախարարը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ կոնյակի արտահանման հետ կապված խնդրից ամենաշատը տուժում են որակյալ արտադրանք ստեղծողները։

Նա ընդգծեց, որ  պետք է շատ հոգատար լինել  հայկական  արտադրանքի վարկանիշի նկատմամբ, որովհետև մեկ անորակ խմբաքանակի պատմությունը դառնում է գնահատական ընդհանուր արտադրանքի մասին։  

«Ես տեսել եմ դեպք, երբ հայկական կոնյակը արտադրվել է ոչ Հայաստանում և վաճառվում է։ Բնականաբար, այդ որակի գնահատման ազդեցությունը սկսում է տարածվել մեր արտադրանքի վրա։ Դա էլ է խնդիր, և պետք է մեխանիզմ գտնենք, թե ինչպես մոնիթորինգ անել»,-հավելեց փոխվարչապետը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է գյուղմթերքին, քանի որ իր տեղեկությամբ կան շուկաներ, որտեղ ոչ հայկական գյուղմթերքը վաճառվում է որպես հայկական։ 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան