2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ: 

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով տարատեսակ գույք, ոսկյա զարդեր, այդ թվում՝ դրամական միջոցներ, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով հափշտակվել են կարևոր և պաշտոնական այլ փաստաթղթեր:

2025 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում պարզվել է ՀՀ կառավարության շենքում գույքի վնասմամբ զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը:

Ա.Կ.-ի, Հ.Թ.-ի, Հ.Ս.-ի, Վ.Ե.-ի, Վ.Գ.-ի և Յ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը), իսկ Կ.Վ.-ի նկատմամբ՝ 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կողոպուտը) և 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)»,- մասնավորապես նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն English

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ