Երևան

Le Figaro-ն Երևանը դասել է աշխարհի 5 վարդագույն քաղաքների շարքին

1 րոպեի ընթերցում

Le Figaro-ն Երևանը դասել է աշխարհի 5 վարդագույն քաղաքների շարքին

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականն առանձնացրել է աշխարհի 5 «վարդագույն» քաղաքները՝ ցանկում ներառելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ պարբերականի՝ վարդագույն մյուսը քաղաքներից երեքը ֆրանսիական են՝ Թուլուզ, Ալբի և Մոնտոբան, մյուսը՝ Հնդկաստանի Ջայպուր քաղաքն է

«Կյանքը վարդագույն ակնոցով տեսնելու համար կարիք չկա սպասել սիրային նամակների։ Այդ քաղաքներ այցելելը բավարար է այս գույնի ուրախությունը զգալու համար»,-նշվում է հոդվածում:

Հոդվածում հիշատակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակի գունային ներդաշնակությունը, վարդագույն տուֆից շենքերը:

«Չնայած Երևանը աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է՝ հիմնադրված Հռոմից առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, «վարդագույն քաղաք» անվանումը վերջերս է ստացել։ Անվանումը տրվել է 20-րդ դարում՝ խորհրդային վերակառուցման ժամանակ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որին հանձնարարվել էր վերաձևավորել քաղաքը 1920-1930-ական թվականներին, որոշեց այն դարձնել քաղաքային ներդաշնակության խորհրդանիշ՝ լայնորեն օգտագործելով այս քարը (վարդագույն տուֆը) մեծ պողոտաներում և կենտրոնական հրապարակներում»,-ասվում է հրապարակման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում