Իրան

ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագիրն օգտագործում է որպես պատրվակ դիմակայության համար. Խամենեի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագիրն օգտագործում է որպես պատրվակ դիմակայության համար. Խամենեի

Ուրանի հարստացման և Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրները մի շարք երկրների կողմից՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ, օգտագործվում են որպես պատրվակ Իրանին դիմակայելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Այն, ինչ նրանք ներկայացնում են որպես «միջուկային», «հարստացում», «մարդու իրավունքներ», պատրվակ է, և նրանց անհանգստության ու ընդդիմության հիմնական պատճառը նոր դիսկուրսի ի հայտ գալն է և Իսլամական Հանրապետության կարողությունները գիտության, հումանիտար գիտությունների, տեխնոլոգիայի և կրոնի ոլորտներում», - Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե դրանք վերականգնելու փորձ արվի։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում