Հայաստանից Ռուսաստան է մտել հայկական կոնյակով բեռնված 24 բեռնատար
1 րոպեի ընթերցում

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան է մտել հայկական կոնյակով բեռնված 24 բեռնատար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Միայն նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար»,- գրել է նախարարը: