Միացյալ Նահանգներ

Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպումը Չինաստանում

1 րոպեի ընթերցում

Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպումը Չինաստանում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությունը Չինաստանում, եթե Միացյալ Նահանգների նախագահն այցելի այդ երկիր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ Պուտինն ինքն է ասել, որ պատրաստվում է այցին Չինաստան։ «Եթե ստացվի այնպես, որ արդյունքում ԱՄՆ նախագահը որոշում կայացնի նույնպես այցելել Չինաստան նույն ժամանակահատվածում,ապա, իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել նման հանդիպում, եթե երկու երկրի ղեկավարները հայտնվեն նույն քաղաքում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։

Խոսնակը հավելել է, որ այս ուղղությամբ որևէ հատուկ նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն ընթանում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում