Ռուս-ադրբեջանական հարաբերություններում հիմա հեշտ շրջան չէ. Զախարովա

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում պահվող Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը դրականորեն կազդի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, հեշտ շրջան չէ։ Ռուսաստանը նպատակաուղղված է այն չերկարացնել։ Մենք շուտափույթ կարգավորման հույս ունենք։ Այդ ճանապարհին նշանակալի քայլ կլիներ ազատ արձակումը Ռուսաստանի քաղաքացիների, որոնք շարունակում են ադրբեջանական իշխանությունների կողմից անազատության մեջ պահվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Զախարովան։

Հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ավելի ուշ նախարարությունում հայտնել են գործակալության գրասենյակում մի քանի անձանց, այդ թվում՝ «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության մասին: Հուլիսի 1-ին Բաքվի շրջանային դատարանը Կարտավիխին և Բելոուսովին կալանավորել է չորս ամսով: «Sputnik Ադրբեջանի» լրագրողներին առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Խարդախություն՝ խոշոր վնասի պատճառմամբ», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափի եկամտի ստացմամբ», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի  օրինականացում» հոդվածներով։

Sputnik-ի խմբագրությունում հայտնել են, որ Ադրբեջանում աշխատելու ոչ մի պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար։

Բաքուն կալանավորել է նաև մի քանի այլ ռուսաստանցիների՝ նրանց մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբավորման մաս կազմելու և Իրանից թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Մինչ այդ Եկատերինբուրգում ՌԴ իրավապահները ձերբակալել էին մի քանի ադրբեջանցիների, որոնք մեղադրվում են 2001, 2010, 2011 թվականներին էթնիկ հանցավոր խմբի կազմում պատվիրված սպանություններին և սպանության փորձերին մասնակցելու մեջ. նրանցից երկուսը մահացել էին։ 

Երկու երկրները բողոքի նոտաներ են փոխանակել։ 

Հայերեն Español Français Русский

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը

«Ինտեր»-ը Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Շախտյոր»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Զելենսկին նոյեմբերի սկզբին ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպման հույս ունի. նա նշել է նախատեսվող թեմաները