Ծինփինը կոչ է արել ԵՄ ղեկավարներին ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնել

2 րոպեի ընթերցում

Չինաստանի և Եվրամիության առաջնորդները պետք է հեռատեսություն դրսևորեն և ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնեն համաշխարհային փոփոխությունների պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Պեկինում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Համաշխարհային փոփոխությունների և անկայուն միջազգային իրադրության պայմաններում Չինաստանի և ԵՄ առաջնորդները պետք է կրկին հեռատեսություն ու պատասխանատվություն դրսևորեն, ընդունեն ճիշտ ռազմավարական որոշումներ, որոնք կհամապատասխանեն ժողովրդի ակնկալիքներին ու կդիմակայեն պատմության քննությանը»,- Xinhua-ի փոխանցմամբ, ասել է Ծինփինը, ով ընդունել է հյուրերին խորհրդարանի շենքում։ 

Հիշեցնելով, որ 2025 թվականին տոնվում է Չինաստանի և ԵՄ միջև հարաբերությունների 50, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության 80 ամյակը՝ Ծինփինը նշել է․ «Չինաստանի և Եվրամիության հարաբերությունները կրկին կարևոր պատմական հանգրվանում են։ ՉԺՀ-ն և ԵՄ-ն արդյունավետ արդյունքների են հասել փոխանակման և համագործակցության համատեքստում, ինչը երկու կողմերին ու ամբողջ աշխարհին օգուտ է բերել»։

Նա հավելել է, որ Չինաստանն ու ԵՄ-ն կառուցողական ուժեր են, որոնք հանդես են գալիս բաց համագործակցության օգտին։ «Որքան ավելի բարդ ու լուրջ է միջազգային իրադրությունը, այնքան Չինաստանն ու ԵՄ-ն ավելի շատ պետք է ամրապնդեն կապերը, խորացնեն փոխվստահությունն ու համագործակցությունը»,- ասել է Ծինփինը՝ համոզմունք հայտնելով, որ կայուն ու ներդաշնակ հարաբերությունները մեծ կայունություն ու հստակություն կապահովեն համաշխարհային հանրության համար։ 

Հայերեն English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան