ՀՀ կառավարությունը հերքել է Periodista Digital կայքի հրապարակումը կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հերքել է կասկածելի ծագմամբ Periodista Digital կայքի հրապարակումը Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։ 

«Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։

Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։

Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։

Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ կառավարության տարածած հերքման տեքստում։

Ավելի վաղ Periodista Digital  կասկածելի ծագմամբ կայքը հոդված էր հրապարակել՝ կեղծ պնդում անելով, թե Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը իբր գաղտնի պայմանավորվածություն ունեն Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման, մասնավորապես Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ։ Հոդվածում նշվում է, թե իբր այդ ճանապարհը շահագործվելու է ամերիկյան մասնավոր ընկերության կողմից։ Նաև նշվում է, թե իբր այդ ճչանապարհի շահագործման եկամտի 40 տոկոսը ստանալու է ամերիկյան կողմը, իսկ Հայաստանը՝ 30 տոկոսը։ Կեղծ պնդում է արվում նաև այն մասին, թե իբր գաղտնի համաձայնագրով նախատեսվում է, որ ԱՄՆ-ն նշանակալի կոնտինգենտ է տեղակայելու Հայաստանի տարածքում, սակայն դրանք լինելու են ոչ թե ամերիկյան բանակի կանոնավոր զորքեր, այլ ամերկյան մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցներ, որոնք ապահովելու են ճանապարհի անվտանգությունը։  

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe 中文

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին