Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ Զելենսկիի ստորագրած օրինագիծն առիթ է դարձել ցույցերի և ԵՄ-ի դժգոհության

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել, որն ըստ քննադատների՝ թուլացնում է երկրի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։ Օրինագծի ստորագրումը երկրում  ցույցերի, ինչպես նաև միջազգային քննադատության առիթ է դարձել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ըստ քննադատների՝ նոր օրենքը խաթարում է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության անկախությունը՝ դրանք դնելով գլխավոր դատախազի վերահսկողության տակ։

Տեսաուղերձում Զելենսկին հայտարարել է, որ հակակոռուպցիոն ենթակառուցվածքը կաշխատի, պարզապես «առանց ռուսական ազդեցության»։ 

Հակակոռուպցիոն մարմինների ղեկավարները կոչ են արել նախագահին չստորագրել փաստաթուղթը: Այս օրենքի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել Կիևում, Լվովում, Դնեպրում և Օդեսայում, իսկ հակակոռուպցիոն մարմինները շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին աջակցության համար: 

Եվրոպական միությունը մտահոգություն է հայտնել «հակակոռուպցիոն կառույցների նկատմամբ վերջին գործողությունների առնչությամբ»։

«ԵՄ-ն զգալի ֆինանսական օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ պայմանով, որ առաջընթաց լինի թափանցիկության, դատական բարեփոխումների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։

Օրենքի ընդունումը քննադատել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի «անկախությունը պաշտպանելու հիմնական երաշխիքների անտեսումն» անվանելով «լուրջ նահանջ»։ Նա շեշտել է, որ հակակոռուպցիոն երկու մարմիններն էլ շատ մեծ նշանակություն ունեն Ուկրաինայի ուղու համար դեպի ԵՄ։

Մեծ յոթնյակի երկրների դեսպաններն էլ հայտնել են, որ կցանկանային Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել հակակոռուպցիոն մարմինների վրա ճնշումը։

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում