Զելենսկին հայտնել է ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունների օրը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլը կանցկացնեն չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ հուլիսի 21-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ քննարկել է Թուրքիայում ռուսական կողմի հետ «ևս մեկ փոխանակման և նոր հանդիպման նախապատրաստումը»։

«Ումերովը զեկուցել է, որ հանդիպումը նախատեսվում է չորեքշաբթի։ Վաղը (խմբ.՝ հուլիսի 22-ին) ավելի շատ մանրամասներ կլինեն», - ասել է Զելենսկին։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի հետ նոր բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել գերիների վերադարձը, Ռուսաստան արտաքսված երեխաների վերադարձը, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հանդիպումը։

Զելենսկիի խոսքով՝ միայն ղեկավարների հանդիպման ժամանակ է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համար։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ցանկանում է Կիևի հետ բանակցություններում քննարկել պատերազմի ավարտի վերաբերյալ հուշագրերը, որոնք կողմերը նախկինում փոխանակել էին, և որոնք տրամագծորեն տարբերվում են։

Հայերեն English Русский

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման