Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետը և ԵՀ գործադիր փոխնախագահը կարևորել են ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կապը ԵՄ Global Gateway ռազմավարության հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը և ԵՀ գործադիր փոխնախագահը կարևորել են ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կապը ԵՄ Global Gateway ռազմավարության հետ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը:

Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես, քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։

Ըստ աղբյուրի՝ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով դրա դերը տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Կարևորվել է նախաձեռնության կապը ԵՄ Global Gateway ռազմավարության հետ:

Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում