Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունները կարող են դրական արդյունքներ ունենալ. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ՝ հավելելով, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։  

Վարչապետ Փաշինյանն, այդուհանդերձ, նշեց, որ չէր ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի։ 

«Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, որ երկու կողմերը նախապես իրար հետ քննարկել են, որոշել են, որ ինչ-որ մի տեղ հանդիպելու են և խոսելու են։ Տիրանայում մենք խոսել ենք, դա մամուլում ներկայացվում էր նեգատիվ լույսի ներքո, բայց ես եմ նախաձեռնել այդ խոսակցությունը։ Պարզվել է, որ կա հետաքրքրություն ավելի մանրամասն խոսելու, ես էլ ասել եմ՝ դե եկեք պայմանավորվենք, պայմանավորվել ենք, հանդիպել ենք»,-ներկայացրեց վարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե ո՞վ է որոշել, որ հենց Աբու Դաբիում անցկացվի հանդիպումը՝ վարչապետը նշեց, որ նախորդիվ և՛ հեռախոսազրույցի ընթացքում, և՛ հատուկ այդ հարցով ԱՄԷ նախագահի բանագնացի՝ Հայաստան ժամանման ժամանակ եղել է ԱՄԷ նախագահի ուղերձ այն մասին, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն ունենան հարթակի կարիք, ապա իրենք առանց միջնորդական դերի հավակնության ամեն ինչ կկազմակերպեն։  

«Ես ուզում եմ ԱՄԷ նախագահին շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու, բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Աբու Դաբիում դրական խոսակցություն է եղել, որը կարող է ունենալ դրական արդյունքներ։ Ի՞նչ արդյունքներ. ես դրա մասին հիմա խոսելը ճիշտ չեմ համարում։ Եթե լինեն դրական արդյունքներ, կտեսնեք։ Այնպես չի, որ հստակ բան ենք պայմանավորվել, եղել են գաղափարներ։ Պարզվել է, որ այդ գաղափարների մեջ կան մի քանիսը, որոնց կողմերը դրական են վերաբերում։ Հիմա կողմերը կարող է 5 օրից մտածեն, որ դրանք այնքան էլ դրական չեն, կամ մտածեն, որ ավելի դրական դառնա վերաբերմունքը։ Այնպես չէ, որ երկաթյա պայմանավորվածություն է եղել, որոշակի ըմբռնում է եղել։ Ես հույս ունեմ, որ մենք այս ֆորմատով կշարունակենք  մեր խոսակցությունը Աբու Դաբիում կամ որևէ այլ տեղ»,-նշեց Փաշինյանը։

Հայերեն English Español Français Русский

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը