Զելենսկին Թրամփի հետ քննարկել է խաղաղության հասնելու հետագա քայլերը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ուկրաինային նոր զենք մատակարարելու մասին նրա հայտարարությունից հետո, և շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում գրառում է կատարել նախագահ Զելենսկին։

«Շատ լավ զրույց էր։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», - նշել է Զելենսկին։

«Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, և որ դաշինքի երկրները փորձում են ավելացնել պաշտպանության ծախսերը», - հավելել է նա։

Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ նաև քննարկել է անհրաժեշտ միջոցներն ու լուծումները՝ մարդկանց ռուսական հարձակումներից ավելի շատ պաշտպանություն ապահովելու և ուկրաինական դիրքերն ամրապնդելու համար: 

«Մենք պատրաստ ենք հնարավորինս արդյունավետ աշխատել խաղաղության հասնելու համար։ Մենք պայմանավորվեցինք ավելի հաճախ զանգահարել և համակարգել մեր քայլերը ապագայում», - նշել է Զելենսկին։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, և որ միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք կուղղվի Ուկրաինա։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ԱՄՆ նախագահը սպառնացել է Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր կիրառել։ 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում