Կալասը Թրամփի կողմից ՌԴ-ին տրված 50 օր վերջնաժամկետը շատ երկար է համարում

2 րոպեի ընթերցում

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը համարում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տրված 50-օրյա ժամկետը չափազանց երկար է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ 

«Այն, որ նախագահ Թրամփը կոշտ դիրքորոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ, շատ դրական նշան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է, եթե մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք ամեն օր սպանում անմեղ քաղաքացիների», - ասել է Կալասը։

«Մենք բոլորս պետք է մեծացնենք Ռուսաստանի վրա ճնշումը, որպեսզի նա նույնպես ցանկանա խաղաղություն», - հավելել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ 

Կալասը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն «նույնպես ռազմական օգնություն կցուցաբերի, ինչպես եվրոպացիները»։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ԱՄՆ նախագահը սպառնացել է Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր կիրառել։ Թրամփը նաև հաստատել է ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ծրագրերը։

«Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին մեր ժողովրդի կյանքը պաշտպանելու պատրաստակամության համար», - հուլիսի 14-ի երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, ՏԱՍՍ-ին ասել է, որ Մոսկվայի բոլոր առաջարկները «բանակցությունների սեղանին են»։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը սպասում է, որ Կիևը համաձայնության գա Ստամբուլում ուղիղ բանակցությունների երրորդ փուլի ժամկետի վերաբերյալ։ 

Միացյալ Նահանգներ

Ռյուտեն ողջունել է Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Հայերեն English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան