Ռուբիոն «կառուցողական և դրական» հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 11-ին  Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գծով խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է անցկացրել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ՝ այն որակելով որպես «կառուցողական և դրական»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո լրագրողների հետ Ռուբիոյի զրույցը հեռարձակվել է CNBC-ով։

«Մենք շատ կառուցողական հանդիպում ունեցանք: Իհարկե, մենք երկու մեծ և հզոր երկրներ ենք։ Միշտ կլինեն թեմաներ, որոնց շուրջ մենք համաձայն չենք լինի: Բայց կարծում եմ, որ կան հնարավոր համագործակցության ոլորտներ: Կարծում եմ, որ դա շատ կառուցողական և դրական հանդիպում էր: Մենք շատ անելիքներ ունենք», - ասել է Ռուբիոն։ 

Պետքարտուղարը հավելել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի երկկողմ հարաբերություններում մնում են խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Նրա կարծիքով՝ երկու կողմերն էլ պետք է լինեն մշտական ​​կապի մեջ և որոնեն կուտակված հակասությունների լուծման ուղիներ, քանի որ «այլ բան պարզապես հնարավոր չէ»: 

Ռուբիոն հայտնել է՝ ուրախ է, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ։ Նա հավելել է, որ դեռ անհրաժեշտ է շատ աշխատանք կատարել։ 

Ընդ որում, Ռուբիոն ընդգծել է, որ իր հանդիպումը Վան Իի հետ չի ներկայացրել պաշտոնական բանակցություններ։ Նա նշել է, որ դա իր առաջին անձնական հանդիպումն էր ՉԺՀ արտաքին գործերի նախարարի հետ, որը կարևոր էր անցկացնել հետագայում անձնական կապերի հաստատման և ամրապնդման համար։ 

«Խոսքն ավելի շատ կառուցողական հիմքի հաստատման մասին էր, որը ելակետ ընդունելով՝ մենք կկարողանանք երկխոսություն վարել ինչպես առևտրի, այնպես էլ այլ հարցերի շուրջ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր կաբինետի նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին ժամանակներս բարելավվել են, և Պեկինը արդարացիորեն է վարվում Վաշինգտոնի նկատմամբ առևտրի ոլորտում:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին