Միացյալ Նահանգներ

Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Կուալա Լումպուրում

1 րոպեի ընթերցում

Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Կուալա Լումպուրում

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում հուլիսի 10-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները։

Սա լինելու է Ռուբիոյի և Լավրովի երկրորդ հանդիպումը։ Դիվանագետների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարին Սաուդյան Արաբիայում։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում