Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: 

«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»:

Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «ՄԻՊ»-ը: 

Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Սարգսյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր համար արդեն պարզ է, որ իրեն զրկելու են անձեռնմխելիությունից և կալանավորելու են, ուստի ինքը ելույթից հետո ընտանիքի հետ գնալու է եկեղեցի, որից հետո՝ Քննչական կոմիտե։ Սարգսյանի ելույթից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։ Քիչ անց նիստը վերսկսվեց։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում