Հակոբ Արշակյանն անդրադարձավ ԱԺ-ում գրանցված միջադեպին՝ պատգամավորներին կոչ անելով հանգստություն պահպանել

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձավ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ընթացքում խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, որ ընդդիմության նպատակը իրավիճակը սրելն է։  

Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Սարգսյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր համար արդեն պարզ է, որ իրեն զրկելու են անձեռնմխելիությունից և կալանավորելու են, ուստի ինքը ելույթից հետո ընտանիքի հետ գնալու է եկեղեցի, որից հետո՝ Քննչական կոմիտե։ Սարգսյանի ելույթից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։ Քիչ անց նիստը վերսկսվեց։

«Քիչ առաջ պարզ դարձավ, թե ինչ նպատակ ունի ընդդիմության կողմից իրավիճակն անընդհատ սրելը։ Արթուր Սարգսյանը ելույթ ունեցավ՝ տարբեր որակումներ տալով իրեն մեղսագրվող հանցագործությունների վերաբերյալ, բայց որևէ պարզաբանում չտվեց և հրաժարվեց պատգամավորների հարցերին պատասխանելուց։ Սա կազմակերպված փորձ էր խուսափելու պատասխանատվությունից՝ պատգամավորների հարցադրումներից, որոնք միտված էին հասկանալու նրա գործողությունների բնույթը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արշակյանը։ 

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ իրավիճակը կանխատեսելի էր, և Արթուր Սարգսյանի՝ դահլիճը լքելու պահից սկսած ընդդիմադիր պատգամավորները սկսել են սադրիչ գործողություններ, փորձելով մյուսներին դուրս բերել հունից։ 

«Հայաստանը սուվերեն, ինքնիշխան, ժողովրդավարական երկիր է, և մենք չպետք է թույլ տանք, որ նորից հնարավոր լինի պետության և պետականության դեմ տարբեր տեսակի ոտնձգություններ անել, այդ թվում նաև այս դահլիճում»,-հայտարարեց նա։

Նա կոչ արեց պատգամավորներին չտրվել սադրանքներին, պահպանել կարգ ու հանգստություն և հետևել օրինական ընթացակարգերին։

Հայերեն Español

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg