Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ 

Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. 

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»:

Վաղ առավոտից մամուլում լուրեր են տարածվել, որ ՀՀ իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։ 

Հայերեն English