Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։

«Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», - ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին:

Իրանի նախագահը հավելել է, որ մահափորձը տեղի է ունեցել մոտ մեկուկես շաբաթ առաջ, և նշել, որ Միացյալ Նահանգները դրանում ներգրավված չի եղել։

«Ես հանդիպման էի, մենք քննարկում էինք հետագա քայլերը, և իրենց լրտեսների հետախուզական տվյալների օգնությամբ նրանք փորձեցին հարվածել այն տարածքին, որտեղ մենք հանդիպում էինք անցկացնում», - ասել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ ինքը և իրանցի մյուս պաշտոնյաները չեն վախենում նահատակվել հանուն հայրենիքի և անկախության։

Իրանի նախագահն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել զերծ մնալ «ուրիշների պատերազմներին՝ Իսրայելի վարչապետի պատերազմին» ներգրավվելուց

Փեզեշքիանը նաև հայտնել է, որ Թեհրանը երբեք չի աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձերին։

Նրա խոսքով՝ Իրանի՝ նման գործողություններին ենթադրաբար ներգրավված լինելու մասին հայտարարություններն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հռետորաբանության մասն են կազմում։

«Նեթանյահուն փորձում է համոզել ձեր ժողովրդին և ձեր երկրի նախագահին, որ դա ճիշտ է։ Սակայն դա ճիշտ չէ։ Նա ունի իր սեփական օրակարգը, նա ձգտում է ԱՄՆ-ին ներքաշել անվերջ պատերազմների մեջ, սերմանել ավելի շատ անկայունություն, անորոշություն և քաոս ամբողջ տարածաշրջանում», - ընդգծել է Փեզեշքիանը։

Իրան

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

 

Հայերեն English فارسی Русский

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը