Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները տապալվել են. BBC

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը ձախողվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի մի պաշտոնյա։

Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Դոհայում՝ երկու տարբեր շենքերում, և տևել են գրեթե 3,5 ժամ։ Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով կողմերը հաղորդագրություններ են փոխանակել, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել։ 

Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն հուլիսի 7-ին։ Միջնորդները նախատեսում են պատվիրակություններից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպում անցկացնել՝ փորձելու հաղթահարել խոչընդոտները և մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ 

Ըստ Reuters գործակալության, որը զրուցել է պաղեստինցի երկու պաշտոնյայի հետ, իսրայելական պատվիրակությունը բավարար իրավասություն չուներ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու համար։ 

Բանակցությունների այս նոր փուլը տեղի է ունենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն այցի նախաշեմին։ Նեթանյահուն կարծում է, որ իր հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կօգնի առաջընթաց գրանցել պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու հարցում։ Նա ասել է, որ իր բանակցողներին հստակ հրահանգներ է տվել Իսրայելի կողմից ընդունված պայմաններով հրադադարի համաձայնագրի հասնել։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ դրական է արձագանքել հրադադարի վերջին առաջարկին, սակայն ակնհայտ է, որ երկու կողմերի միջև դեռևս կան անհամաձայնություններ։ BBC-ն նշում է, որ ՀԱՄԱՍ-ն, ամենայն հավանականությամբ, դեռ պնդում է գրեթե նույն պայմանները, ինչ նախկինում, այդ թվում՝ ցանկացած հրադադարի ավարտից հետո բոլոր ռազմական գործողությունների դադարեցման երաշխիք և իսրայելական զորքերի դուրսբերում պաղեստինյան անկլավից։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում