Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հուլիսի 3-ին Մերիլենդի «Էնդրյուս» ռազմակայանում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել իր հետ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նպատակ չի հետապնդում վնասել Իրանին։ Թրամփի խոսքով՝ հակամարտության հետևանքով սպառվել են ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի ուժերը։ Սակայն, ըստ Թրամփի, հատկապես տուժել է Իրանը։

«Եվ ես կարծում եմ՝ նրանք (Իրանը) ցանկանում են հանդիպել։ Այսինքն՝ ես գիտեմ, որ նրանք  ցանկանում են հանդիպել, և անհրաժեշտության դեպքում ես դա կանեմ», - ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունների գործընթացում ներգրավված է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը «ֆանտաստիկ աշխատանք» է կատարել։

Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիթքոֆի հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի շուրջ կկայանա հաջորդ շաբաթ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ ԱՄՆ բանագնացը նախատեսում է հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Հայերեն فارسی Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան