Իրավունք

Երկու տարվա ընթացքում պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք

1 րոպեի ընթերցում

Երկու տարվա ընթացքում պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2025 թթ. ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 26 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կենտրոնից, նշելով, որ բացի այդ, նախատեսվում է Կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։ 

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում