ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել էր հայաստանյան գործընկերներին՝ Անկախության տոնի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Անկախության 249-րդ տարեդարձի առիթով հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել էր հայաստանյան գործընկերներին ու բարեկամներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, այս տարի տոնակատարությունը նվիրված էր Ամերիկայի գլխավոր կամ մայր ճանապարհ համարվող «66-րդ ավտոմայրուղուն», որը ձգվում էր Չիկագոյից (Իլինոյս) մինչև Սանտա Մոնիկա (Կալիֆորնիա) և խորհրդանշում ազատությունը, հնարավորություններն ու ամերիկյան երազանքը:

Միջոցառմանը ներկայացված էին «66-րդ ավտոմայրուղու» թեմատիկ դեկորացիաներ և ամերիկյան մշակույթի տարրեր, այդ թվում՝ ժամանակակից ճանապարհային խորհրդանիշ տիեզերական կովբոյ Բաք Ատոմը։ Բացի այդ, ցուցադրված էին դասական վինտաժ ավտոմեքենաներ:

Դիմելով ներկաներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և պատվավոր հյուր՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ամուր և կայուն գործընկերությունը։ 

«Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերությունն առավել քան երբևէ ամուր է։ Ես անհամբերությամբ սպասում եմ այն նոր ձեռքբերումներին, որ կունենան մեր երկու երկրները մեր ժողովուրդների համար կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու ջանքերի արդյունքում։ Մեր ամուր բարեկամության, մեր ընդհանուր նպատակների ու ընդլայնվող տնտեսական կապերի շնորհիվ նոր ձեռքբերումների ճանապարհին չկա որևէ սահմանափակում», - ասել է դեսպան Քրիստինա Քվինը։

Հյուրերը ճաշակել են հայկական և ամերիկյան խոհանոցի յուրահատուկ համադրությունը և վայելել կենդանի երաժշտություն՝ Երևանի «Հարդ ռոք կաֆե» -ի «Նես» բենդի կատարմամբ։ Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը կատարել է հայտնի հայ երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան)։

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Անկախության տոնը նվիրված է ամերիկյան պատմության ամենաուշագրավ դրվագներից մեկի՝ ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունմանը 1776թ․  հուլիսի 4-ին։  

Հայերեն English Español Русский

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը