Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը սահմանվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ծավալները, կիրառվելու է սակագնային քվոտա, ինչպես նաև սահմանվում են ներմուծման լիցենզավորման ընթացակարգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն հաստատվել է կառավարության հուլիսի 3-ի հերթական նիստում։

Որոշումը պայմանավորված է ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ։ Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից, նախատեսում է մի շարք ապրանքատեսակների նկատմամբ կիրառել սակագնային արտոնություններ, այդ թվում՝ քվոտաներ որոշակի ծավալների համար։

Նախագծով սահմանվում է, որ 2025 թվականի ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։  

Որոշման նպատակներն են իրանական որոշ ապրանքների ներմուծման ծավալների վերահսկումն ու բաշխումը, ԵԱՏՄ համաձայնագրի դրույթների իրագործումը, ներմուծման լիցենզավորման կարգի հստակեցումը՝ մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերի հաստատմամբ։

Հաշվի առնելով ԵԱՏՄ օրենսդրական պահանջները՝ սակագնային քվոտաների ներքո ապրանքների ներմուծման լիազոր մարմինը կդառնա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Վերջինս կիրականացնի նաև լիցենզիաների տրամադրումն ու վերահսկողությունը։

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Հայերեն فارسی Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից