Հայաստան

Վարչապետը կարևորում է ազդեցության գործակալների գործունեության նկատմամբ հստակ վերաբերմունքի ձևավորումը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորում է ազդեցության գործակալների գործունեության նկատմամբ հստակ վերաբերմունքի ձևավորումը

Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների համատեքստում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել օտարերկրյա ազդեցության գործակալների գործունեությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Վերջին տարիներին մենք սկսել ենք աշխատել և ավելի լուրջ պետք է աշխատենք թարմացված ինստիտուտի՝ ազդեցության գործակալի ինստիտուտի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ քրեական օրենսգրքով ձևակերպված հատկանիշները գուցե չեն արտահայտվում, պետք է այս գործունեության ձևի նկատմամբ կոնկրետ վերաբերմունք արտահայտելու հնարավորություն ունենանք»,– նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ ազդեցության գործակալների համակարգը հիբրիդային սպառնալիքների համատեքստում թիրախավորում է պետությունը, ինքնիշխանությունը, ինքնությունը։

«Դա նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի, իրավասության և ազատության համակարգի նկատմամբ կասկածի տեղիք տալ և քայքայիչ գործողություններ իրականացնել»,– ասել է Փաշինյանը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում