2018-ից ի վեր ԱԱԾ-ի ֆինանսավորումը եռապատկվել է․ վարչապետ
1 րոպեի ընթերցում

2018 թվականից մինչ օրս Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը եռապատկվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցանկանում եմ առիթից օգտվել և մի վիճակագրություն ներկայացնել․ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ, Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը եռապատկվել է։ Երեք անգամ շատացել է ԱԱԾ ֆինանսավորումը»,– նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ֆինանսավորման ծավալների աճը միտված է ոչ միայն ԱԱԾ-ի հիմնական գործառույթների կատարելագործմանը, այլ նաև Սահմանապահ զորքերի հզորացմանը։
«Վերջին տարիներին մեծ ներդրումներ են արվել Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի և սահմանային ենթակառուցվածքների կահավորման առումով։ Բայց միաժամանակ որոշ գործառույթներ ԱԱԾ-ից դուրս են բերվել։ Ֆինանսավորման եռապատկումը, կարծում եմ, արտահայտում է այն ընդհանուր պատկերը, որի մասին խոսում եմ»,– ասել է վարչապետը։