ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտաքին գործերի նախարարները վճռականորեն դատապարտում են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, այդ գործողությունները սպառնում են անկայունացնել տարածաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մերձավոր Արևելքի իրադրության կապակցությամբ նախարարների հայտարարության մեջ:

«Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներս, խիստ անհանգստություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր սրման պատճառով: Վճռականորեն դատապարտում ենք ուժային ակցիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ: Անկեղծորեն ցավակցում ենք բոլոր տուժածներին և սգում փոխադարձ հարվածների հետևանքով զոհվածների համար», -  փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ըստ հայտարարության՝ քաղաքացիական օբյեկտների, ներառյալ միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքի վրա ցանկացած հարձակում կտրականապես անընդունելի է և միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կոպիտ խախտում: 

«Դա ստեղծում է իրադրության հետագա անկայունացման ռիսկեր ամբողջ տարածաշրջանում, հղի է համաշխարհային խաղաղության և կայունության համար կործանարար հետևանքներով», - նշվում է փաստաթղթում:

ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները կոչ են արել հրաժարվել խնդիրների լուծման ուժային մեթոդներից և թույլ չտալ նոր հարձակումներ ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային կայանքների վրա: 

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները նաև նշել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը  բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ​​միջոցներով լուծման այլընտրանք չունի:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը