ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կենտրոնակայանում (Հռոմ) հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի էջում նաև տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել Երևանում կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի նշանակման հարցի աշխատանքները, քննարկել թվային գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել 2026-ին Հայաստանում անցկացվող COP17-ի կազմակերպման աշխատանքների մասին։
Կարդացեք հոդվածը` Русский