Իրավունք

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը hունիսի 27-ն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը հաջող ընթացք կունենան: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում