Ատլանտիկայում հայտնաբերվել է ռադիոակտիվ թափոններով ավելի քան հազար տակառ

1 րոպեի ընթերցում

Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևելքում միջազգային հետազոտական խումբը հայտնաբերել է ռադիոակտիվ թափոններով լցված ավելի քան 1000 տակառ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  գերմանական Tagesschau-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնին։

Գիտնականների գնահատմամբ՝ տվյալ հատվածում՝ 3-ից 5 հազար մետր խորության վրա կարող է գտնվել ռադիոակտիվ թափոններով մինչև 200 հազար տակառ։ Դրանք նախագծված են ջրի ճնշմանը դիմակայելու համար, սակայն չեն ապահովում ճառագայթման ամբողջական մեկուսացում։ Տակառների տեխնիկական վիճակը ներկայումս հայտնի չէ։

Ռադիոակտիվ թափոնների այս զանգվածը օվկիանոս է տեղափոխվել 1950-1980-ական թվականներին, երբ մի շարք պետություններ միջուկային արդյունաբերության թափոններն ուղղակիորեն գցում էին օվկիանոս։ Այս պրակտիկան արգելվել է 1993 թվականին։

2025 թվականի հունիսի կեսին ֆրանսիական Բրեստ քաղաքից մեկնարկած հետազոտական առաքելությունը՝ L’Atalante գիտահետազոտական նավով, նախատեսում է չորս շաբաթ շարունակ ուսումնասիրել օվկիանոսային հատակին թափված տակառների ազդեցությունը տեղական էկոհամակարգի վրա և կազմել դրանց տեղակայման քարտեզ։

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով