ԵԱՏՄ երկրները 10 փաստաթուղթ են հաստատել

1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում հաստատել են տասը փաստաթուղթ։ «Արմենպրես֊»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Փաստաթղթերից մեկը վերաբերում է ԵԱՏՄ-ում սպորտի ոլորտում համագործակցությանը։ 

Ինչպես ավելի վաղ նշել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, 2025 թվականի գագաթնաժողովում բեկումնային համաձայնությունների հասնելը նախատեսված չէր։ Նրա խոսքով՝ փաստաթղթերը հաստատում են «տեխնիկական և գործնական հարցեր», որոնց լուծումը կարևոր է ԵԱՏՄ-ի համար։

Հունիսի 26-27-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովը, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է տեսակապով։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին, իսկ հաջորդ պաշտոնական գագաթնաժողովը՝ Աստանայում 2026 թվականին։ 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն