Աշխարհ

ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրեր է կնքել ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրեր է կնքել ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ

Մինսկում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում հանդիսավոր արարողության ժամանակ ստորագրվել են տնտեսական գործընկերության համաձայնագիր ԱՄԷ-ի հետ և ժամանակավոր առևտրային համաձայնագիր Մոնղոլիայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նշվում է, որ Մոնղոլիան և ԱՄԷ-ն հետաքրքրություն են հայտնել ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու հարցում։ Մասնավորապես, Աբու Դաբին հայտարարել է մոտ ապագայում միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրության մասին. այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են 2023 թվականից։

Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները նույնպես երկար ժամանակ են ընթանում։ Փաստաթղթի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ-ն կստանա արտոնյալ մուտք երկրի շուկա այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են հացը, միսը, կաթը, մեղրը, յուղերը, շաքարը, մետաղագործական արտադրանքը, տրանսպորտը և քիմիական արդյունաբերությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում