Իրանը կանխեց մեծ պատերազմը Մերձավոր Արևելքում. Փեզեշքիան
1 րոպեի ընթերցում

Իրանի պատասխանն Իսրայելի ագրեսիային Մերձավոր Արևելքի երկրներին փրկեց ավելի մեծ տարածաշրջանային հակամարտությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին հղած տեսաուղերձում:
«Եթե սիոնիստական վարչակարգի ագրեսիան անպատասխան մնար, այն կարող էր լայնածավալ և անվերահսկելի պատերազմի հանգեցնել տարածաշրջանում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: