Խորհուրդ ենք տալիս ինքնակոչ պահանջներով չխանգարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը․ Իրանի դեսպանը՝ ԻՀԿ-ի ընդունած հռչակագրի մասին

4 րոպեի ընթերցում

Իրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, պետք է խուսափել նման արտահայտությունների օգտագործումից։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված ու ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ 

«Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ցանկացած կեղծ և շինծու արտահայտություն, որն իրենից կարող է որևէ տեսակի տարածքային պահանջ ենթադրել մեկ այլ երկրի նկատմամբ, մենք դա ևս կտրականապես մերժում ենք։ Այդ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, և պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից»,-ընդգծել է դեսպանը։

Իրանի դեսպանն, անդրադառնալով այդ հռչակագրում տեղ գտած այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին, մասնավորապես նշել է․ «Այդ օգտագործվող «արևմտյան Ադրբեջան» անվանումը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է։ Այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար՝ հատկապես, եթե այն ենթադրում է որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի՝ մասնավորապես Հայաստանի նկատմամբ»։ 

Դեսպանի խոսքով՝  Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ երկխոսությանը, և երկու կողմերին էլ խրախուսում է, որպեսզի որքան հնարավոր է շուտ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։

«Հայաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը միշտ կայուն և հաստատուն է։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ով էլ որ սրա հակառակն ասի, մենք դեմ ենք դրան։ Եվ խորհուրդ ենք տալիս, որ ինքնակոչ այս պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-շեշտել է իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նշենք, որ հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ իր հիասթափությունը հայտնելով հռչակագրի վերաբերյալ և դատապարտելով դրանում տեղ գտած կեղծ ձևակերպումները։ 

Քաղաքականություն

ԻՀԿ-ի նախարարական համաժողովի հռչակագրի շեշտադրումները հակասում են տարածաշրջանում խաղաղության հաստատման տրամաբանությանը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ԻՀԿ-ի անդամ երկրների մի մասը հայկական կողմի հետ շփումներում հավաստիացրել է, որ հռչակագրում տեղ գտած ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը։ 

Քաղաքականություն

ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. Կոստանյան

 

Հայերեն فارسی Русский 中文

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում