Աշխարհ

ԵԱՏՄ ղեկավարներն սկսել են նեղ կազմով հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ ղեկավարներն սկսել են նեղ կազմով հանդիպումը

Մինսկի Անկախության պալատում սկսվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստը: Միջոցառմանը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Բացի Ռուսաստանի ղեկավարից և գագաթնաժողովը հյուրընկալող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, նիստին մասնակցում են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը միացել է տեսակապի միջոցով:

Նեղ կազմով հանդիպումից հետո սպասվում է արդեն ընդլայնված կազմով հանդիպում, որին կմիանան դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի, ինչպես նաև հյուր երկրների՝ Մոնղոլիայի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում