ԵԱՏՄ-ի նախագահությունը 2026 թվականին կանցնի Ղազախստանին
1 րոպեի ընթերցում

Հունիսի 27-ին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն միության հաջորդ նախագահի թեկնածությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ե՛վ փակ, և՛ ընդլայնված ձևաչափով հանդիպումների ընթացքում կքննարկվի (ԵԱՏՄ) հաջորդ նախագահի թեկնածությունը», - հայտարարել է նա։
Նրա խոսքով` «սա բավականին պարզ հարց է՝ հաջորդ տարի Ղազախստանը կստանձնի նախագահությունը, այսինքն՝ հիմնական միջոցառումները կլինեն Ղազախստանում»։
Կարդացեք հոդվածը` Русский