Իրան

Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars

1 րոպեի ընթերցում

Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars

Իրանի իրավապահ մարմինները հունիսի 13-ին Իսրայելի հետ զինված հակամարտության սկզբից ի վեր ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fars գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ ամենից շատ ձերբակալություններ գրանցվել են Քերմանշահի, Սպահանի, Խուզեստանի, Ֆարսի և Լորեստանի նահանգներում:

Fars-ի տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելի համար Իրանի տարածքից փոքր անօդաչու թռչող սարքերի արձակման, ինքնաշեն ռումբերի պատրաստման և ռազմական օբյեկտների նկարահանման մեջ՝ տեղեկատվությունը հետագայում Իսրայելի հետախուզական ծառայություններին փոխանցելու նպատակով: Ինչպես նշում է գործակալությունը, միայն Թեհրանում հունիսի 13-ից ի վեր առգրավվել է ավելի քան 10 000 ոչ մեծ  անօդաչու թռչող սարք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում