Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երկրորդ ավիակիրը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ «Նիմից» ատոմային ավիակրի գլխավորությամբ, ժամանել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։

Ավիակիրը և երեք ուղեկցող հրթիռային էսկադրային ականակիրները մտել են Արաբական ծով։ Այնտեղ, Օմանի ափերի մոտ, նավարկում է ավիակիր հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի, հրթիռային հածանավի և երկու էսկադրային ականակրի կազմում։

Բացի այդ, տարածաշրջանում է գտնվում «Ջորջա» ատոմային սուզանավը, որը կարող է կրել 154 Tomahawk թևավոր հրթիռ՝ 1600 կմ հեռահարությամբ։

Հունիսի 13-ին իսրայելական հարվածներից և Իրանի պատասխան հարվածներից հետո կողմերը 12 օր ռազմական գործողություններ էին իրականացնում: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ հունիսի 23-ին Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային Կատարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 24-ին հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ:

Հայերեն Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը