ՀՀ վարչապետը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 26-27-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BELTA-ն՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի խոսքերին։

«Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապով»,-ասել է Մաքսիմ Ռիժենկովը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) բոլոր ղեկավարները հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։

Դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Մինսկում անցկացնելու առաջարկին, հայտարարել էր, որ Հայաստանի պատվիրակությունը Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին հաջորդ նիստին կմասնակցի հեռավար։

«Մենք դեմ չենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անցկացվի Մինսկում, բայց ես նախապես ցանկանում եմ ասել, որ մեր պատվիրակությունն այդ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով»,-նշել էր վարչապետը։

Վարչապետը հավելել էր, որ այն հայտարարությունները, որոնցով ինքը հանդես է եկել Բելառուս այցելությունների վերաբերյալ, մնում են ուժի մեջ։

«Ես չեմ կարծում, որ սա այն ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվեն այդ հարցերը»,-նշել էր Փաշինյանն՝ արձագանքելով Լուկաշենկոյի առաջարկին։ 

Վարչապետն ընդգծել է, որ հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ։

Դեռևս 2024 թվականի հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ»,–ասել էր Փաշինյանը:

Նա, սակայն, նշել էր, որ ԵԱՏՄ–ում և ԱՊՀ–ում ինչ–որ առումով ստիպված է լինելու դա անել:

«Ես արձանագրում եմ, որ ես երբեք Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ես ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահին Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»,–ընդգծել էր Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը