Հայաստան

Հայաստանի պատմության մեջ ամենաշատ ՍԴ դիմած փաստաբանն եմ. Արտակ Զեյնալյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության մեջ ամենաշատ ՍԴ դիմած փաստաբանն եմ. Արտակ Զեյնալյան

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում ընդգծեց՝ իր կենսագրությունը ոչ միայն քաղաքական գործչի, այլև իրավապաշտպանի գործունեության պատմություն է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զեկույցին, հարց բարձրացրեց՝ արդյոք տարիներ շարունակ «Հանրապետություն» կուսակցության անդամ լինելը կարո՞ղ է ազդել թեկնածուի անկախության վրա։ 

Ի պատասխան՝ Զեյնալյանը նշեց, որ կուսակցական գործունեությունը դադարեցրել է մինչև իր թեկնածության առաջադրումը։  

«Կարծում եմ, որ իմ կենսագրությունն ավելի շատ իրավապաշտպանի կենսագրություն է, քան քաղաքական գործչի։ Եթե կարդացել եք, ապա երևի եզրակացրել եք, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաշատ Սահմանադրական դատարան դիմած փաստաբանն եմ։ Այդ գրեթե բոլոր գործերով սպառել եմ ներպետական պաշտպանության միջոցները և դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսինքն՝ անկախ իշխանության ով լինելուց, ես կարող եմ ունենալ և ունենում եմ տարակարծություն, որը հասցնում եմ Սահմանադրական դատարան»,-նշել է նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում