Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության սրումը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության սրումը և շեշտել մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքում իրադրության կտրուկ սրման համատեքստում։ Երկու կողմն էլ խորը մտահոգություն են հայտնել իրանաիսրայելական հակամարտության շարունակվող էսկալացման առնչությամբ, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար ամենաբացասական հետևանքներով։ Ընդգծվել է մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման հրամայականությունը՝ ի շահ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող վիճելի հարցերի կարգավորման», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ միջնորդական աջակցություն ցուցաբերել հակամարտության կողմերի միջև երկխոսության խթանման գործում՝ տեղեկացնելով այս կապակցությամբ մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ ունեցած շփումների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում ձեռք բերված ռուս-էմիրաթական համագործակցության բարձր մակարդակի առթիվ, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, հաղորդում է մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել էմիրաթական կողմի նախաձեռնությամբ։

Հայերեն Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին