Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe