Տնտեսություն

Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության մի քանի տարբերակներ ենք քննարկել. Մարտին Գալստյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության մի քանի տարբերակներ ենք քննարկել. Մարտին Գալստյան

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը քննարկել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս մասին հայտնեց հերթական ասուլիսում: 

«Ա և Բ տիպի սցենարներում փորձել ենք որոշակիորեն հաշվի առնել հակամարտությունը: Բնականաբար, ոչ այն խորքային մոտեցումներով, որը կունենանք որոշակի ժամանակ անց, որովհետև ամեն ինչ շատ թարմ է: Օրինակ, եթե տեղի ունենա մի իրավիճակ, որ, ենթադրենք, պատերազմը թևակոխի ավելի ակտիվ, ավելի խորքային փուլ կամ հակամարտությունը երկարաձգվի, այդ պարագայում ընդհանուր տարածաշրջանը կդառնա ավելի ռիսկային: Այդ դեպքում կառաջանա առաջարկի կողմից եկող ապրանքների արժեշղթաների խաթարման խնդիր: Երկրորդ՝ դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ արտաքին պահանջարկի վրա տուրիստական հոսքերի տեսանկյունից: Երրորդ՝ կարող է ընդհանուր ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից: Այսինքն՝ այստեղ Ա տիպի մի փունջ ռիսկեր կան:

Բ տիպի ռիսկերի համաձայն՝ կարող ենք առնչվել մի իրավիճակի, որ ընդհանուր տնտեսությունը կարող է թուլանալ»,- նշեց ԿԲ նախագահը: 

Ըստ նրա, կան նաև այլ սցենարներ, որոնք հետագայում նույնպես կքննարկեն:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում